Գերմանիայի ԱԳ նախարարը կտրուկ է արտահայտվել Պուտինի և ՌԴ-ի հետ պատերազմի մասին
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ուկրաինական հակամարտության մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրա խոսքը մեջբերում է գերմանական Tagesspiegel թերթը։
«Պուտինի նպատակը եղել և մնում է ոչնչացնել Ուկրաինայի՝ որպես անկախ, ազատ երկրի գոյությունը և ՆԱՏՕ - ին ներքաշել պատերազմի մեջ», - պնդում է նա:
Նա հավելել է, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Եվրոպայի անվտանգությունն ու միջազգային կարգն իբր «սպառնալիքի տակ կհայտնվեն»:
Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք էր անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը մտադիր է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ:
Բացի այդ, դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ռոբ Բաուերն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա: Սակայն միևնույն ժամանակ Բաուերը հայտարարել է, որ Ռուսաստանի շահերը, իբր, տարածվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, և ՆԱՏՕ-ի դաշինքին անհրաժեշտ է «ավելի պատրաստ դառնալ»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...
ԵՄ բարձրագույն մարմինը լաց է լինում Երևանի, բայց առևտուր անում Բաքվի հետ․ Le Figaro
Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը քննադատել է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Եվրահանձնաժողովի քաղաքականությունը և նշել,...
Արժե հարցնել Երևանին՝ արդյո՞ք նա դա ցանկանում է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն արժե հա...