ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ մի շրջանում երկինքը դեղնել է

Ամուրի շրջանում երկինքը դեղնել է ավազամրրիկների պատճառով։


Ցիկլոնը Ամուրի շրջան է եկել Չինաստանից և Մոնղոլիայից, որտեղ կանաչի սեզոնային բացակայության պատճառով փոշին և ավազը հեշտությամբ տեղափոխվել են Հյուսիս: Դա տեղի է ունենում ամեն տարի, ուստի Ամուրի շրջանի բնակիչները հանգիստ արձագանքեցին եղանակային նման անոմալիային:


Հիդրոօդերևութաբանական կենտրոնում նախազգուշացրել են վտանգի մասին և պատմել, որ Մոնղոլիայում և Չինաստանում ավազային փոթորիկները ևս մի քանի օր ազդեցություն կունենան Ամուրի շրջանի տարածքի վրա: