Շահրամանյան Սամվելն արդեն, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ պատգամավոր
Եվ կրկին հնչում են տարօրինակ հայտարարություններ ինչ-որ վտարանդի կառավարության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Եվ կրկին հնչում են տարօրինակ հայտարարություններ ինչ-որ վտարանդի կառավարության մասին: Եվ հատկանշականն այն է, որ դրանք հնչեցնում է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած, այդ ընթացքում ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ գտնվելու մասին Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանք ներկայացրած անձ։
Եվ այս հայտարարությունների գլխավոր խնդիրը ոչ թե հենց կառավարությունն է ինքնին, և առավել ևս պաշտոնյաները, այլ վերաբերմունքը և հարգանքը մեր պետության, մեր անկախության, մեր ժողովրդի ընտրության նկատմամբ։
Իսկ եթե զուգահեռենք այս հայտարարությունները արտաքին ուժերի կողմից Հայաստանի անկախության դեմ արվող գործողությունների հետ, ապա ակնհայտ է, որ գործ ունենք փոխանցումներով խաղի հետ, որտեղ դեռևս հայտնի ուժերը միայն ինքնագոլեր են գրանցում։
Այս անգամ, սակայն, մարզիչները, կարծես, դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որն արդեն առանձնացել է իր մարզիչներին տպավորելու մեզ համար դառը փորձով՝ մեկ շաբաթում, մեկ ստորագրությամբ լուծարելով Լեռնային Ղարաբաղը։
Հաշվի առնելով այս ամենը՝ Շահրամանյան Սամվելն արդեն, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք, ինչն առնվազն պետք է գրաված լիներ համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը։
Հայաստանում կա մեկ կառավարություն, կա մեկ իշխանություն, և մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն անգամ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Ավելի վաղ էլ օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro-ին և հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...
Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթն անօրինական է․ Շահրամանյանի հարցազրույցը՝ Le Figaro-ին
Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le...
ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումներին․ Մեթյու Միլլեր
Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստ...