«Նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»․ Հաջիզադե
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»՝ ամբողջովին անտեսելով «հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությանը։
Հաջիզադեն ընդգծել է, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, միայն պնդել է, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։
Նմանատիպ հոդվածներ
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...