Սպանել նրանց բոլորին․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներին ու կազմակերպիչներին պետք է սպանել:
«Բոլորն ինձ հարցնում են՝ ի՞նչ անել: Նրանց բռնել են։ Կեցցեն բոլոր նրանք, ովքեր բռնել են:
Նրանց պե՞տք է սպանել. պե՛տք է և դա կլինի: Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին: Բոլորին՝ ով վճարել է, ով կարեկցել է, ով՝ օգնել: Սպանել նրանց բոլորին», - թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին նախագահը»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին մի խումբ զինված տղամարդիկ ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլլ» և ավտոմատից կրակ բացել, իսկ ավելի ուշ հրդեհ է տեղի ունեցել: «Կրոկուս սիթի հոլլի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144 մարդու։ Այս մասին տեղեկացրել է «Բազան»՝ հղում կատարելով աղբյուրին։ 97 մարդ հիվանդանոցում է։
Գործի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ չորս ենթադրյալ ահաբեկիչների։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, դատարանը նրանց կալանքի է ուղարկել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...