«Կրոկուսի» ահաբեկչությունն իրականացնողները կալանավորվել են․ ինչ է նրանց սպասվում
Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման գործով չորս անձանց՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային, որոնց պատճառով 137 մարդ Է զոհվել: Բոլոր չորսը Տաջիկստանի 19-32 տարեկան քաղաքացիներ են։ Դատարանում նրանցից առնվազն երկուսն ընդունել են իրենց մեղքը։ Ահաբեկչության քրեական գործով նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Ուրբաթ, մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, զինված մարդիկ կրակ են բացել Կրասնոգորսկի համերգասրահում և հրկիզել այն։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ, տուժել է ավելի քան 180- ը. նրանք վնասվածքներ են ստացել, այրվածքներ: ԱԻՆ-ը հրապարակել է առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով մահացածների ցուցակը, այժմ այնտեղ կա 68 մարդ, ցուցակը կլրացվի:
Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում)։ Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած է ԻՊ-ի աֆղանական ճյուղը՝ «ԻԼԻՊ-Խորասանը» կամ «Վիլայաթ Խորասանը» (նույնպես ահաբեկչական է ճանաչվել և արգելված Է ՌԴ-ում):
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի Բ կետով (ահաբեկչական գործողություն): Այս հոդվածով ցմահ ազատազրկում է սպառնում։
Մարտի 23-ի առավոտյան ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ հարձակման անմիջական մասնակիցներից չորսը։ Նրանց բռնել են Բրյանսկի շրջանում։ ԱԴԾ-ի պնդմամբ՝ նրանք «պլանավորում էին անցնել ռուս-ուկրաինական սահմանը» և «շփումներ ունեին Ուկրաինական կողմում»։
Բասմանի դատարանի նիստերը մարտի 24-ի ուշ երեկոյան անցել են փակ ռեժիմով։ Դատարանը համաձայնել է մեղադրող կողմի այն կարծիքին, որ բաց լսումները «կարող են հանգեցնել քննչական գաղտնիքի հրապարակմանը», ինչպես նաեւ «սպառնալ դատավարության մասնակիցների եւ նրանց հարազատների անվտանգությանը»:
Դատարանը նրանց կալանավորել է մինչև 2024 թվականի մայիսի 22-ը։
Նմանատիպ հոդվածներ
Կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը վեճով սկսվեց․ ծնողների նկատմամբ սանկցիա կիրառվեց
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը սկսվեց վիճաբանությամբ։Գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության վարույթից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆ...
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տե...
Ավիաընկերությունից հերքում են՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի. մանրամասներ՝ Մոսկվա-Երևան չվերթից
Մոսկվա - Երևան SU1864 չվերթի օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին՝ կին ուղևորներից մեկ...