Յուրաքանչյուրի համար վրեժ կլուծենք. Դմիտրի Մեդվեդև
«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ բոլոր ներգրավվածները՝ անկախ ծագման երկրից և կարգավիճակից, այսուհետ իրենց օրինական և հիմնական թիրախն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն` անդրադառնալով մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Հոգու հանգստություն բոլոր անմեղ սպանվածներին: Յուրաքանչյուրի համար վրեժ կլուծենք: Եվ բոլոր ներգրավվածները՝ անկախ ծագման երկրից և կարգավիճակից, այժմ մեր օրինական և հիմնական թիրախն են։ Սպասեք, վիժվածքներ»,- թելեգրամյան ալիքում գրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և154 վիրավորի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...