ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Տեխաս նահանգում անօրինական ներգաղթյալների կողմից սահմանը ճեղքելու փորձը

Շուրջ 100 միգրանտներ փորձել են մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ճեղքելով փշալարերը և գետնին տապալելով Տեխասի Ազգային գվարդիայի աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է New York Post թերթը։ 


Պարբերականի տվյալներով՝ մարտի 21-ին մոտ 600 միգրանտներ են գտնվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Տեխասի Ազգային գվարդիան փորձել է մարդկանց բաժանել ավելի փոքր խմբերի: Իրավիճակը սրվել է, երբ գվարդիականները փորձել են կանանց և երեխաների առանձնացնել տղամարդկանցից, ինչի պատճառով միգրանտները ճեղքել են արգելափակոցները, այնուհետև հրել և գետին տապալել սահմանային անվտանգությունն ապահովող աշխատակիցներին:


«Իրավիճակը վերցվել է հսկողության տակ…. Այդ անօրինական ներգաղթյալները հանցագործություններ են կատարել Տեխասում, և Հանրային անվտանգության վարչությունը ցուցում է ստացել է ձերբակալել յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի, ով մասնակցել է հանցավոր ոտնձգությանը և գույքի ոչնչացմանը», - նշվում է նահանգապետի աշխատակազմի հայտարարության մեջ: