Քաղաքականություն

Ընտրություններից հետո Պուտինն ուղերձ է հղել

Ընտրություններից հետո Պուտինն ուղերձ է հղել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր տեսաուղերձում հայտարարոլ է՝ ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ–ն մի մեծ ու համերաշխ ընտանիք է։ «Միասին գնում ենք մեր ընտրած պատմական ուղով` վստահ լինելով մեզ վրա, մեր…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր տեսաուղերձում հայտարարոլ է՝ ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ–ն մի մեծ ու համերաշխ ընտանիք է։ 


«Միասին գնում ենք մեր ընտրած պատմական ուղով` վստահ լինելով մեզ վրա, մեր ուժերի և մեր ապագայի։ Կանենք ամեն բան, որ մեծ ազգային ծրագրերն իրականություն դառնան»,– ընդգծել է նա։


Պուտինը նշել է, որ ընտրությանը մասնակցած բոլոր թեկնածուների մոտ կային կոնկրետ առաջարկներ կոնկրետ խնդիրների վերաբերյալ, և կառուցողական առաջարկներն ու գաղափարները, որոնք նաև ընտրողների համակարանքին են արժանացել, ՌԴ կառավարությունը կօգտագործի ի նպաստ երկրի զարգացման։


Պուտինի գնահատմամբ` անցկացվել են պատասխանատու ընտրություններ, որոնց արդյունքում ռուս ժողովուրդն ընտրել է այն ճանապարհը, որով Ռուսաստանը շարունակելու է առաջ գնալ։


«Մենք մեր և մեր երեխաների ապագան ընտրեցինք, և այս ընտրության կարևորության մասին վկայում է նաև ընտրողների մասնակցության ակտիվությունը։ Շնորհակալ եմ աջակցության համար. ձեր ամեն քվեն շատ կարևոր էր, և կարևոր չէ, թե ում օգտին եք քվեարկել, կարևորը, որ գիտակցել եք ձեր քաղաքացիական պարտքի կարևորությունը, հարգել եք ձեր ձայնի իրավունքը և ազատ ընտրությունները։ Ձեր յուրաքանչյուրի ձայնը հսկայական նշանակություն է ունեցել»,– հայտարարեց նա։


ՌԴ նախագահն իր խոսքը եզրափակել է․ «Շնորհակալ եմ ձեր վստահության համար ու կանեմ ամեն ինչ, որ այն արդարացնեմ»։ 

 





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250