Պետք չէ մարդկանց վախեցնել նրանով, որ պատերազմն անխուսափելի է․ Բորել
Եվրոպացիները չեն մահանա Դոնբասի համար։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք չէ մարդկանց վախեցնել նրանով, որ պատերազմն անխուսափելի է։ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունն անխուսափելի է։ Խոսքը Դոնբասի համար մահանալու մասին չէ, խոսքը ուկրաինացիներին օգնելու մասին է», - ասել է քաղաքական գործիչը։
Բորելը նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Կիևին օգնություն ուղարկելու հնարավորության ուսումնասիրության վերաբերյալ վերջին խոսքերի ֆոնին:
Փետրվարի վերջին Ֆրանսիայի առաջնորդը Ուկրաինային աջակցելու հարցով Եվրոպական խորհրդաժողովի արդյունքներով հայտնել էր, որ բարձրացրել է հակամարտության գոտի եվրոպացի զինվորականներ ուղարկելու հարցը: Այն ժամանակ նրան չէին աջակցում ոչ այլ երկրների առաջնորդները, ոչ էլ ֆրանսիական ընդդիմությունը։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Փարիզն ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին․ փաստաբանը մանրամասնում է
Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։«Սամսոնյանին տե...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...