Պեսկովը նախազգուշացրել Է Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների հայտնվելու հետևանքների մասին
Ուկրաինա օտարերկրյա ռազմական կոնտինգենտների ուղարկումը հղի է բացասական հետեւանքներով։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը:
«Ամեն դեպքում մենք արդեն բազմիցս ասել ենք, որ ինչ-որ օտարերկրյա զորամիավորումների ուղարկումն Ուկրաինա հղի է շատ բացասական եւ ընդհուպ մինչեւ անուղղելի հետեւանքներով», — ճշտել Է նախագահի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն ստանալ ուկրաինա-բելառուսական սահման եվրոպական ռազմական առաքելություն ուղարկելու հնարավորության վերաբերյալ:
«Առայժմ, որքան ես հասկանում եմ, այդ առումով ոչ մի ճշգրիտ բան չկա», — ասել է նա:
Այն մասին, որ Արևմտյան զինվորականների ուղարկումն Ուկրաինա անխուսափելի կդարձնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը, Պեսկովը զգուշացրել էր դեռևս փետրվարի վերջին։
Երեկ Ուկրաինայի հյուսիս նման զորախումբ մտցնելու հնարավորության մասին հայտնել Է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...