Որն է ամենաբարձր վարձատրվող փոխնախարար Գայանե Գաբրիելյանի ազատման պատճառը․ ArmLur
Ինչպես գրել էինք՝ Գայանե Գաբրիելյանին ազատել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է նախարար Հակոբ Սիմիդյանի հետ վատ հարաբերությունները՝ չնայած նրան, որ ամենաբարձր վարձատրվող փոխնախարարներից մեկն է եղել:
Լրատվամիջոցը ուսումնասիրել է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը և նկատել, որ նա իր գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ լինելով խանութի տնօրեն:
2012 թվականի եղել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի Տնտեսագիտության դասախոս, սակայն դա տևել է գրեթե 10 ամիս։ Նույն տարում արդեն աշխատել է ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների գծով խորհրդատու։ Նա այստեղ աշխատել է ավելի քան 7 տարի:
Կարիերայում լուրջ աճ է նկատվել 2020 թվականին, նա այդ տարի նշանակավել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության վարչության» պետ:
2021 թվականին Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գայանե Գաբրիելյանին շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...