Եվրահանձնաժողովի հետ առաջարկ եմ արել, այժմ ԵՄ Խորհրդի խնդիրն է քննարկել այն․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս ունի, որ գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ առաջնորդները նախարարներին կհանձնարարեն հաստատել Կիևի ֆինանսավորման համար ՌԴ ակտիվների օգտագործման առաջարկը:
«Ես Եվրահանձնաժողովի հետ միասին առաջարկ եմ արել, այժմ ԵՄ Խորհրդի խնդիրն է քննարկել այն ... հույս ունեմ, որ առաջնորդները նախարարներին կհանձնարարեն որոշում ընդունել որքան հնարավոր է շուտ», - ասել է նա:
Նախօրեին Եվրահանձնաժողովը և եվրադիպլոմատիայի ղեկավարը Եվրամիության երկրներին ներկայացրել են իրենց առաջարկը՝ օգտագործելու Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային ռազմական օգնության համար։ Մասնավորապես, 2024 թվականին Բրյուսելը նախատեսում է ստացված եկամուտների 90 տոկոսը ծախսել Կիևին զենք մատակարարելու վրա։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են մոտ 300 միլիարդ եվրոյի ռուսական արժութային պահուստների գրեթե կեսը: Մոտ 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ - ում, հիմնականում բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային-քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում: ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար ՌԴ սառեցված ակտիվների օգտագործման ուղիները։
Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ դա կարող է երկարաժամկետ հեռանկարում հեղինակության ռիսկեր առաջացնել եվրոպական արժույթի համար, և կոչ է արել «նայել այս առանձին հակամարտությունից այն կողմ» և որոնել Կիևի ֆինանսավորման այլ եղանակներ:
Կրեմլում հայտարարել են, որ նման որոշումների ընդունումը «միջազգային իրավունքի բոլոր կանոնների և նորմերի ոտնահարման ևս մեկ քայլ կլինի»: ՌԴ ԱԳՆ-ում Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը գողություն են անվանել՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց, այլև Ռուսաստանի պետական ակտիվները:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին․ փաստաբանը մանրամասնում է
Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Սամսոնյանին տ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...