Դա կյանքի և մահվան հարց է. Զելենսկի
Պուտինը պետք է պարտվի, և դա կյանքի և մահվան հարց է ժողովրդավարական աշխարհի համար: Այս մասին իր ուղերձում ասել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պետության ղեկավարի խոսքով՝ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «լավ հեռանկար կստանա գալիք սերնդի համար»:
«Մենք պետք է կայուն լինենք տարբեր մարտահրավերների նկատմամբ, մենք պետք է լինենք հեռահար, որպեսզի հաղթենք Պուտինին, այլ ոչ թե գտնվենք մի իրավիճակում, երբ Արևմուտքի ամրության վերաբերյալ կասկածներն օգնում են այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին:
Նա նաեւ հայտնել է, որ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
«Շատ բովանդակալից, շատ կոնկրետ խոսակցություն է և պաշտպանական փոխգործակցության, և համատեղ քաղաքական արդյունքների մասին, որոնց պետք է հասնենք։ Ես շնորհակալ եմ Ամերիկային մեր պետության և մարդկանց աջակցության համար, և դա կենսական նշանակություն ունի, որպեսզի ամերիկյան առաջնորդությունն ամուր մնա միջազգային իրավակարգի պաշտպանության գործում», - ընդգծել Է նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...