ԱՄՆ-Մեքսիկա սահմանին զինվորական հագուստով դիակներ են հայտնաբերվել․ ԶԼՄ
ԱՄՆ-Մեքսիկա սահմանից ոչ հեռու բանակային հագուստով յոթ դիակ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Չորեքշաբթի հյուսիսային սահմանամերձ Սոնորա նահանգի դատախազները հայտարարել են, որ յոթ դիակները հայտնաբերվել են Պուերտո Պենասկո քաղաքի մոտակայքում գտնվող ճանապարհից ոչ հեռու՝ Կալիֆոռնիայի ծոցում, որը հայտնի է նաև որպես Կորտեսի ծով»,-ասվում է հրապարակման մեջ:
Գործակալությունը հայտնում է, որ Մեքսիկայի Խալիսկո նահանգում հայտնաբերել են ևս 5 դիակ՝ շարված փամփուշտակայուն ամենագնացի մեջ:
Նշվում է, որ բոլոր զոհվածները տղամարդիկ են եղել, որոնք զինվորական ոճի հագուստ են կրել: Մեքսիկայի դատախազությունը հավելել է, որ նրանց բոլորին գնդակահարել են։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին․ փաստաբանը մանրամասնում է
Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Սամսոնյանին տ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...