Մալյանն արդարացվել է 1-ին գործով, նա շարունակում է «Լայվի» գործով կալանավորված մնալ
Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է տարածել Մալյանի գործով դատավարության մասին․
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ ստանում եմ բազում զանգեր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի այսօրվա դատավարության հետ կապված, թյուրիմացություններից խուսափելու համար, ասեմ, որ այսօրվա արդարացումը վերաբերում է Ն.Մալյանի վերաբերյալ առաջին գործին, որը դատարանների վարույթում է արդեն մի քանի տարի, իսկ Նարեկ Մալյանը կալանավորվել է և հիմա էլ գտնվում է կալանքի տակ այսպես կոչված «Լայվի» գործով, որը դատարան է ուղարկվել անցյալ տարի աշնանը»,- մանրամասնել է պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սա...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումի...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...