2024 թվականը լինելու է պատերազմի, բայց նաև հաղթանակի տարի. Իսրայելի ՊՆ
Գազայի հատվածում ռազմական գործողություն իրականացնող Իսրայելի համար ընթացիկ տարին կլինի «պատերազմի և հաղթանակի տարի»։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Պաշտպանության նախարարությունում աշխատանքային պլանների վերաբերյալ տարեկան հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ 2024 թվականը լինելու է պատերազմի, բայց նաև հաղթանակի տարի»,- գրել է նախարարը X-ում:
Նա մատնանշել է իսրայելական հասարակության լայն համախմբման անհրաժեշտությունը՝ Գազայի հատվածում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։
«Մեր քանակական և որակական առավելությունն ապահովելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ժողովրդի և հասարակության բոլոր շերտերը, միայն այս կերպ մենք կարող ենք ապահովել հաղթանակը քարոզարշավում և մեր գոյությունը մեր երկրում»,- ասել է Գալանտը։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սա...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումի...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...