Ինչ կքննարկվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստան այցի ընթացքում
Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում քննարկվելու են ինչպես տարածաշրջանային անվտանգությանը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտնել է X–ի իր միկրոբլոգում։
«Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Հայաստան, Ադրբեջան և Վրաստան պատմական այցի ընթացքում: Կքննարկվեն երկկողմ համագործակցությանը, Ուկրաինային տրվող աջակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։ Հիմա նա Վրաստանում է, որտեղից գալու է Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...