Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին աջակցություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել չեղյալ հայտարարել վրացական տարածքների որպես անկախ պետություններ ճանաչումը»,- ասել է նա։
Ստոլտենբերգը մատնանշել է Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված հատվածներում ընտրությունների անցկացման անօրինականությունը՝ հավելելով, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները «ոչ ազատ են եղել, ոչ արդար»։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...