Ընտրությունների առաջին երկու օրերին Մոսկվայում նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ
Մոսկվայում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա ավարտին ընտրություններին մասնակցել է գրեթե 4,3 մլն մարդ։ Այս մասին հայտնում է Հանրային ընտրությունների դիտորդական շտաբի կայքը։
Նշվում է, որ նրանց մեծ մասը քվեարկել է էլեկտրոնային եղանակով՝ մոտ 3,2 մլն մարդ։ Մոտ 1,1 միլիոն մոսկվացիներ քվեարկել են թղթային քվեաթերթիկների միջոցով:
«Ժամը 20-ի դրությամբ ընդհանուր առմամբ տրվել է 4,286,496 քվեաթերթիկ, որից 4,286,496-ը՝ հեռավար, իսկ 1,098,034-ը՝ թղթային», – լրագրողներին ասել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան։
Մայրաքաղաքում ընտրատեղամասերը փակվել են Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ տեսակենտրոնի դիտորդները գիշերը կշարունակեն վերահսկել կարգուկանոնը:
Հանրային դիտորդական շտաբի ղեկավար Վադիմ Կովալյովը նշել է, որ ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է հանգիստ։ Որոշ հատվածներում փոքր հերթեր են:
Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Բուլաեւը հայտնել էր, որ ՌԴ նախագահական ընտրությունների առաջին արդյունքները սպասվում են կիրակի օրը՝ մարտի 17-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Զանգեզուրի միջանցքը բացառված է». Pars Today
Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների...
«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումի...