ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդը գնդակոծվել է. կան զոհեր և վիրավորներ
Երկու մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով։ Այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Դժբախտաբար, երկու մարդ է մահացել՝ տղամարդ և կին։ Տղամարդը բեռնատարի ղեկին է եղել, երբ արկը հարվածել է, դրանից հետո մեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին․․․ Եվս մի կին մահացել է ավտոտնակի կոոպերատիվում, որտեղ նա իր որդու հետ եկել էր շներին կերակրելու», - նշել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Տղամարդը բեկորային վնասվածքներ ունի ծոծրակի, ուսի և կրծքավանդակի մասում։
Գլադկովը հավելել է, որ ևս երկու տղամարդ գանգուղեղային փակ վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Բոլոր տուժածները տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի №2 քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։
Հավելենք` Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում ՌԴ-ին և ՆԱՏՕ-ին, եթե միմյանց հարվածեն. КСИР
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս տելեգրամյան ալիքն իր էջում երկու տեսանյութ է հրապարակել: Առաջին տեսանյութը ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Դոմոդեդովո օդանավակայանի վրա ԱԹՍ-ներ հարձակման պահից
Համացանցում կադրեր են հրապարակվել Դոմոդեդովո օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պահից: Նախնական տվյալներով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի նավթավերամշակման գործարաններին
Սամարայի շրջանի նահանգապետ Դմիտրի Ազարովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) փորձել են հարձակվել տարածաշրջանի եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդը կրկին հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների տակ. մահացել է 16-ամյա աղջիկ
Բելգորոդի հրետակոծության ժամանակ 16-ամյա աղջիկ է մահացել. Հարձակումը եղել է Զարեչենսկայայի վրա գտնվող տանը, որտեղ եղել է...