Նեթանյահուն պետք է հեռանա. Իսրայելին նոր ընտրություններ են պետք. Շումեր
ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը կոչ է արել Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու համար: Ամերիկացի ազդեցիկ Սենատորի խոսքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի երբեմնի կայուն և Բարեկամական դաշինքում վտանգավոր ճաքեր են ի հայտ գալիս:
«Որպես ժողովրդավարական երկիր՝ Իսրայելն իրավունք ունի ընտրելու իր առաջնորդներին: Անհրաժեշտ է նոր քննարկում սկսել Իսրայելի ապագայի վերաբերյալ», - հավելել է նա: Իմ կարծիքով, դա լավագույնս արվում է նոր ընտրություններ անցկացնելու միջոցով։ Ըստ Շումերի՝ Իսրայելի ղեկավարությունը պետք է արագ շտկի սխալները և միջոցներ ձեռնարկի Գազայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
Իսրայելում հաջորդ համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ռուսական զորքերի հաջողություններն ավելի ու ավելի կթուլացնեն ԱՄՆ-ին. Անտոնով
ԱՄՆ-ն, Կիևին օգնություն մատակարարելով, ինքն է ոչնչացնում նախկին հեղինակության մնացորդները, իսկ Ուկրաինայում ռուսական զոր...
Զելենսկին կարծում է, որ կարող է հաղթել Ռուսաստանին. Պոլյանսկի
Վլադիմիր Զելենսկին և նրա համկիրները շահագրգռված չեն Ռուսաստանի հետ լուրջ բանակցություններով. նրանք դեռ պատրանքներով են ա...
Մասկը մեկ բառով խոսել է Ուկրաինայում ԱՄՆ գործողությունների մասին
Միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է X սոցիալական ցանցում հրապարակված ամերիկացի գործարար Դեյվիդ Սաքսի այն կարծիքին, որ ԱՄ...
Դաշնակիցները կավելացնեն զենքի մատակարարումներն Ուկրաինա
«Վեյմարի եռանկյունի» խմբի անդամները պայմանավորվել են ավելացնել զենքի մատակարարումը Կիևին, իսկ Եվրահանձնաժողովը ևս 500 մի...