Ուկրաինայում ռուսական զորքերի հաջողություններն ավելի ու ավելի կթուլացնեն ԱՄՆ-ին. Անտոնով
ԱՄՆ-ն, Կիևին օգնություն մատակարարելով, ինքն է ոչնչացնում նախկին հեղինակության մնացորդները, իսկ Ուկրաինայում ռուսական զորքերի հաջողությունները կնպաստեն միայն Վաշինգտոնի ավելի ու ավելի թուլացմանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Իմ վերլուծության երրորդ կետը Ուկրաինական հակամարտությունում Ամերիկայի դերի խիստ բացասական բնութագրումն է։ Ահաբեկչության հովանավորի դերը: Սպանություններ և պատերազմ խրախուսող Երկիր: Երկիր, որն ինքն է ոչնչացնում նախկին հեղինակության մնացորդները։ Որքան մեր շարժումն առաջ ընթանա ճակատում, այնքան կթուլանա Ամերիկան և կկործանվի կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը», - ասել է բարձրաստիճան ռուս դիվանագետը։
Անտոնովն ընդգծել է, որ Վաշինգտոնից հնչող պնդումները, թե իբր Մոսկվան չի ցանկանում երկխոսություն վարել Ուկրաինայի հարցով, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես նշել է ՌԴ դեսպանը, եթե հակամարտության կողմերն իրականացնեին 2022 թվականին համաձայնեցված ստամբուլյան պայմանավորվածությունները, մարտի դաշտում հարյուր հազարավոր ուկրաինացիների զոհվելուց հնարավոր կլիներ խուսափել։ «Ամեն ինչ կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով։ Սակայն դա ձեռնտու չէր ՆԱՏՕ - ի երկրների ղեկավարությանը, առաջին հերթին ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային», - հավելել է զրուցակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կարծում է, որ կարող է հաղթել Ռուսաստանին. Պոլյանսկի
Վլադիմիր Զելենսկին և նրա համկիրները շահագրգռված չեն Ռուսաստանի հետ լուրջ բանակցություններով. նրանք դեռ պատրանքներով են ա...
Մասկը մեկ բառով խոսել է Ուկրաինայում ԱՄՆ գործողությունների մասին
Միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է X սոցիալական ցանցում հրապարակված ամերիկացի գործարար Դեյվիդ Սաքսի այն կարծիքին, որ ԱՄ...
Դաշնակիցները կավելացնեն զենքի մատակարարումներն Ուկրաինա
«Վեյմարի եռանկյունի» խմբի անդամները պայմանավորվել են ավելացնել զենքի մատակարարումը Կիևին, իսկ Եվրահանձնաժողովը ևս 500 մի...
ՆԱՏՕ-ին չանդամակցելով միայն Ուկրաինան կարող է մնալ որպես պետություն. Մուրադով
Չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ուկրաինացի և ռուս ժողովուրդն...