Դաշնակիցները կավելացնեն զենքի մատակարարումներն Ուկրաինա
«Վեյմարի եռանկյունի» խմբի անդամները պայմանավորվել են ավելացնել զենքի մատակարարումը Կիևին, իսկ Եվրահանձնաժողովը ևս 500 միլիոն եվրո է հատկացրել արկերի արտադրության համար: Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները հայտարարել են ԵՄ-ից Ուկրաինա զենքի մատակարարումների ավելացման և արագացման կոնկրետ միջոցառումների մասին:
Կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնին և վարչապետ Դոնալդ Տուսկին, այսպես կոչված, «Վեյմարի եռանկյունու» խմբի շրջանակներում: Նրա խոսքով՝ իրենք պայմանավորվել են չորս առաջնահերթությունների շուրջ, այդ թվում՝ համաշխարհային շուկայից ավելի մեծ քանակությամբ զենքի գնման շուրջ: Գերմանիայի կանցլերն ասում է, որ կընդլայնվի ռազմական տեխնիկայի արտադրությունը, այդ թվում ՝ Ուկրաինայում գործընկերների հետ համագործակցության հաշվին։ «Ռամշտայն» ձևաչափի շրջանակներում ստեղծում ենք հեռահար հրթիռային հրետանու հնարավորությունների նոր կոալիցիա։ Մենք նաև կմեծացնենք մեր աջակցությունը ԵՄ շրջանակներում» , ասել է Շոլցը։
Ֆրանսիայի նախագահն էլ ասել է. «Այն, որ մենք երեքով միավորվեցինք այդ օրը, նույն հստակությամբ սահմանեցինք Ուկրաինայի իրավիճակը և վճռականորեն որոշեցինք երբեք թույլ չտալ Ռուսաստանին հաղթել և մինչև վերջ աջակցել ուկրաինացի ժողովրդին, Դա մեր ուժն է»,- ասել է Էմանուել Մակրոնը:
Ուրբաթ Եվրահանձնաժողովը 500 մլն եվրո է հատկացրել հրետանային արկերի արտադրությունն ավելացնելու համար: ԵՄ-ն խոստացել էր Ուկրաինային մեկ միլիոն արկ մատակարարել, սակայն չկարողացավ հասնել հայտարարված նպատակին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ռուսական զորքերի հաջողություններն ավելի ու ավելի կթուլացնեն ԱՄՆ-ին. Անտոնով
ԱՄՆ-ն, Կիևին օգնություն մատակարարելով, ինքն է ոչնչացնում նախկին հեղինակության մնացորդները, իսկ Ուկրաինայում ռուսական զոր...
Զելենսկին կարծում է, որ կարող է հաղթել Ռուսաստանին. Պոլյանսկի
Վլադիմիր Զելենսկին և նրա համկիրները շահագրգռված չեն Ռուսաստանի հետ լուրջ բանակցություններով. նրանք դեռ պատրանքներով են ա...
Մասկը մեկ բառով խոսել է Ուկրաինայում ԱՄՆ գործողությունների մասին
Միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է X սոցիալական ցանցում հրապարակված ամերիկացի գործարար Դեյվիդ Սաքսի այն կարծիքին, որ ԱՄ...
ՆԱՏՕ-ին չանդամակցելով միայն Ուկրաինան կարող է մնալ որպես պետություն. Մուրադով
Չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ուկրաինացի և ռուս ժողովուրդն...