Մեծ Բրիտանիայի դեսպանի հրապարակումը զայրացրել է Զախարովային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարող է Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիին կանչել դիվանագիտական վարչություն՝ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում ՌԴ նախագահի ընտրությունների անօրինականության մասին հրապարակման պատճառով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գրառման մեջ ասվում է, որ Ռուսաստանը իրավական հիմքեր չունի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընտրություններ անցկացնելու համար, քանի որ դա Ուկրաինայի տարածքն է։
«Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հետևյալ հարցն ունեմ. 4եր դեսպանը երկար ժամանակ եղե՞լ է Սմոլենսկի հրապարակում։ Նրան տեսնելը մեզ հաճույք չի պատճառում, բայց պրոֆիլակտիկ նպատակներով կարող ենք կանչել, եթե դա չդադարեցնի նման գործելաոճը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կդառնա ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև թյուրքական աշխարհի համար միավորող գործոն․ Թուրք նախարար
Զանգեզուրի միջանցքի բացումը կմեծացնի Միջին միջանցքի ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնե...
«Զանգեզուրի միջանցքը բացառված է». Pars Today
Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների...