Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը պաշտպանել արցախահայության մշակութային ժառանգությունը
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ ղեկավարությանը՝ Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչով։
Նամակը, որ հասցեագրված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, հրապարակել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
Նամակն ավելի քան 40 եվրոպացի պատգամավոր է ստորագրել։
«Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը մեր ընդհանուր եվրոպական ժառանգության հիմնավոր մասն է:
Այդ իսկ պատճառով, Եվրախորհրդարանի գործընկերների միջկուսակցական խմբի հետ միասին մենք կոչ ենք անում ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի այն պաշտպանելու համար»,- հրապարակված նամակը մեկնաբանել է Լեքսմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կդառնա ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև թյուրքական աշխարհի համար միավորող գործոն․ Թուրք նախարար
Զանգեզուրի միջանցքի բացումը կմեծացնի Միջին միջանցքի ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնե...
«Զանգեզուրի միջանցքը բացառված է». Pars Today
Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության, Թեհրանի և Բաքվի հարաբերությունների...