ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ. Միրզոյանը՝ Քոչարյանին
Մեր հիմնական խնդիրը մնում է խուսափելը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց, հիմա այն աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում, այս ամենի ֆոնին արևմուտքի կողմից շատ հայտարարություններ են հնչում: Մասնավորապես՝ վերջիններից մեկում ասվել է, որ պատրաստ են պաշտպանել ՀՀ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքից: Մեզ տանում են հենց բախման կետ դառնալու ճանապարհով, ԱԳՆ-ն պետք է ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվի: Ինչպե՞ս է այս ամենը տեղավորվում Կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ: Այս հարցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
«Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ այն աշխարհակարգը, որ կար, արդեն չկա ու փլուզվել է: Աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Պետք է նկատել, որ այս մոտեցումն ինչ-որ տեղ ընդունված էր: Պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա և բոլորն առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» գաղափարով և քո անվտանգային մեխանիզմները չեն աշխատում, ապա այդ ժամանակ փորձում ես այնպես անել, որ քեզ չոչնչացնեն: ԵՄ առաքելության տեղակայումից հետո էսկալացիայի վտանգը նվազել է: Մեր իրականության մեջ ոչինչ չի կարող 100% երաշխիք լինել»,- պատասխանեց Միրզոյանը:
Լևոն Քոչարյանն արձագանքեց նշելով, որ ցանկացած համագործակցություն վտանգավոր է, եթե դա արվում է ինչ-որ մեկի դեմ, այս դեպքում դաշնակցի:
«Այստեղ բացարձակ ինչ-որ երկրամետ լինելը չէ, խոսքը ՀՀ շահերի մասին է: Ունենք օրինակներ, ցավոք, որ շատ երկներ մնացել են հենց այդ ամենի արանքում և ոչ մի լավ բան դուրս չի եկել դրանից: Դավաճանված կնոջ իրավիճակ կարծես լինի, երբ գնում է, որպես պատասխան դավաճանում, բայց դրանից բան չի փոխվում: Դուք գնահատո՞ւմ եք իրավիճակն ու հասկանո՞ւմ եք հետևանքները»:
«Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ, որը համակերպվի ինչ-որ բաների հետ: Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ-ի դեմ, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»,- պատասխանեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներից «Փառքի անկունները» հեռացնելու մասին
Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկունները» հանելու վերաբերյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկրակելու հրաման կա՞․ հարց՝ Պապիկյանին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպումից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում որտեղ կհայտնվեն ադրբեջանցիները․ ԱԺ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4...