ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Բելգորոդի մարզը կրկին ռմբակոծության տակ է ընկել
ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի քաղաքային օկրուգը գնդակոծության տակ է հայտնվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքային վարչակազմի Telegram-ալիքին:
«Հրետակոծություն է ընթանում։ Գրայվորոն քաղաքային շրջան, Գրայվորոն քաղաք։ Իջեք նկուղ (թաքստոց)»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Բելգորոդի մարզի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ուկրաինական գնդակոծությունների հետևանքով վիրավորվածներից ավելի քան 10-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է:
«Երեկ 22 մարդ է վիրավորվել Բելգորոդից, Բելգորոդի շրջանից, Գրայվորոնսկի քաղաքային շրջանից։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցում մնում է 9 մարդ։ Մյուսներին օգնություն է ցուցաբերվել, նրանք արդեն տանն են։ Գումարած 4 մարդ, ովքեր վիրավորվել էին ավելի շուտ, ընդհանուր առմամբ 13 մարդ հիվանդանոցում է։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է»,-նշել է Գլադկովը։
Մարզպետը նշել է, որ Գրայվորոնի շրջանի սահմանամերձ գյուղերի մոտ 400 բնակչի տեղափոխել են անվտանգ վայր:
Մարտի 14-ին Բելգորոդի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը Գրայվորոնի շրջանի բնակիչներին վեց անգամ տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների մասին:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում ՌԴ-ին և ՆԱՏՕ-ին, եթե միմյանց հարվածեն. КСИР
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս տելեգրամյան ալիքն իր էջում երկու տեսանյութ է հրապարակել: Առաջին տեսանյութը ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Դոմոդեդովո օդանավակայանի վրա ԱԹՍ-ներ հարձակման պահից
Համացանցում կադրեր են հրապարակվել Դոմոդեդովո օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պահից: Նախնական տվյալներով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի նավթավերամշակման գործարաններին
Սամարայի շրջանի նահանգապետ Դմիտրի Ազարովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) փորձել են հարձակվել տարածաշրջանի եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ՌԴ-ի ԶՈՒ-ն ոչնչացնում ուկրաինական բանակի ուղղաթիռները
Ռուսաստանի զինված ուժերը կործանել են ուկրաինական բանակի ուղղաթիռները, որոնք գտնվում էին վայրէջքի վայրում (օդանավակայան կ...