Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը

Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ Արմենիայի» խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ Արմենիայի» խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։


Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:


Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստանի» հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:


Հիշեցնենք, որ հունվարի 25–ին «ՄՏՍ Հայաստանը» հայտարարություն տարածեց` նշելով, որ իր բաժնետոմսերի 20%-ը փոխանցում է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։ Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250