Մեզ համար եկել է դիմադրության ժամանակը․ Մակրոն
Ֆրանսիան կկարողանա դիմակայել Ռուսաստանին այն դեպքում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Մեզ համար եկել է դիմադրության ժամանակը։ Եթե իրավիճակը վատթարանա, մենք պատրաստ ենք որոշումներ ընդունել, որոնք կերաշխավորեն, որ Ռուսաստանը երբեք չի հաղթի»,- հայտարարել Է Մակրոնը։
Թե ինչ է պատրաստվում անել Ֆրանսիան, Մակրոնը չի հստակեցրել։ Սակայն դրանից հետո անմիջապես հավելել է, որ ֆրանսիական բանակը չի կռվում ոչ Ռուսաստանի, ոչ ռուս ժողովրդի դեմ, այլ միայն շարունակում է աջակցել Ուկրաինային։
Մինչ այդ սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել էր Քենթերբերիի արքեպիսկոպոսի՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդի խոսքերը, որը դեմ էր արտահայտվել «պատերազմի ոգուն» և Մակրոնին անվանել «աղետ կրող քնաբեր»:
Մարտի 14-ին Մակրոնը խոստովանել է, որ պատրաստ չէ «Մեծ պատերազմին»։ Ֆրանսիայի տնտեսությունը պատրաստ չէ բարձր ինտենսիվության ռազմական հակամարտության, ինչպիսին Ռուսաստանի դեմ պատերազմն է, հստակեցրել է եվրոպական պետության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...