Մակրոնը պատասխանել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտեղի է անվանել Պուտինի խոսքերը միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին: Նման հայտարարություն պետության ղեկավարն արել է TF1-ին տված հարցազրույցում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Մակրոնի խոսքով՝ միջուկային զենքը որպես սպառնալիք օգտագործելը անպատասխանատու է. այն անվտանգության գործիք է, այլ ոչ թե ապակայունացման կամ սպառնալիքի:
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Փարիզն էլ ունի միջուկային զինանոց, ինչն անվտանգության երաշխիք է հանրապետության բնակիչների համար:
«Դա մեզ վրա պատասխանատվություն է դնում էսկալացիա թույլ չտալու համար», — նշել Է Մակրոնը՝ հավելելով, որ եթե խոսքը վերաբերում է միջուկային զենքին,«շատ բառեր չեն պահանջվում»:
Օրերս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել էր, որ ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի:
Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել էր իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների սառեցման մասին խոսքերը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր ինքը Պուտինի հետ ավելի հաճախ է զրուցել, քան ցանկացած այլ նախագահ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...