ՀՀ-ն կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել․Ստանո
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն «Իզվեստիա»-ին ասել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել:
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ- ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։
Պետեր Ստանոն հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:
Հիշեցնենք ավելի վաղ՝ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...