Ո՞վ կփոխարինի Գևորգ Պապոյանին․ ՔՊ-ն այսօր նիստ կանի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր փակ նիստում քննարկելու է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցը։ Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովը ղեկավարում էր Գեւորգ Պապոյանը, ով անցած շաբաթ տեղափոխվեց գործադիր՝ նշանակվելով էկոնոմիկայի նախարար։
Հանձնաժողովի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ Բաբկեն Թունյան, ով ղեկավարում է Տնտեսական մշտական հանձնաժողովը, Հովիկ Աղազարյան՝ Բ. Թունյանի տեղակալը, Արուսյակ Մանավազյան, ով Փաշինյանի աչքն ու ականջն է խորհրդարանում, ինչպես նաեւ Տնտեսական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան՝ Ժոկոյի դուստրը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեծամասնությունը կողմ է Ծովինարի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը փոխնախագահ էլ չունի, դեռեւս երկու տարի առաջ ընդդիմադիրների միասնական բոյկոտի ժամանակ դաշնակցական Արթուր Խաչատրյանը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Խմբակցությունում կընտրեն թեկնածուին, ապա կներկայացնեն հանձնաժողովի ընտրությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կդառնա ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև թյուրքական աշխարհի համար միավորող գործոն․ Թուրք նախարար
Զանգեզուրի միջանցքի բացումը կմեծացնի Միջին միջանցքի ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնե...
Մակրոնը հայտարարել է, որ ստիպված է լինելու զորքեր ուղարկել Օդեսա․ Le Monde
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիացի զինվորականներին Օդեսա ուղարկելու անհրաժեշտության մասին, գրում...