Ո՞րն է Մարուքյանի ազատման պատճառը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանն իր դիմումի համաձայն ազատվել էր ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ չի կիսում Փաշինյանի տեսլականը, Ադրբեջանի պահանջով ԱՄՆ-ը դուրս է մնում բանակցություններից, իսկ ԵՄ-ն փաստացի Հայաստանի կարմիր գծերը խախտում է:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի հրաժարականի պատճառն այն է, որ ինքը դժգոհ է եղել նրա աշխատանքից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի ու Մարուքյանի միջև «սև կատու» անցնելու և դեսպանի պաշտոնից ազատվելու իրական պատճառը Մարուքյանի՝ վերջին երեք ամսվա ընթացքում թվիթերյան ակտիվ գրառումներն են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...