Քաղաքականություն

Գագիկ Մելքոնյանը միայն երեկ է իմացել, որ իր դեմ ահաբեկչություն է կազմակերպվել

Գագիկ Մելքոնյանը միայն երեկ է իմացել, որ իր դեմ ահաբեկչություն է կազմակերպվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են ահաբեկչության դեպքեր, որոնք ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակացության պատգամավորներ…

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են ահաբեկչության դեպքեր, որոնք ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակացության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ:


Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, քաղաքացի Գ.Ս.-ն բնակչությանը ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։ Թե որ հայտարարությունների մասին է խոսքը, իրավապահ մարմինը չի մանրամասնում: 


Գագիկ Մելքոնյանը միայն երեկ է իմացել, որ իր դեմ ահաբեկչություն է կազմակերպվել, և հարևանի տան բակ դեռևս անցած ամիս նետված պայթուցիկի թիրախը հենց ինքն է եղել:


«Ոչ, ես չեմ իմացել, որ թիրախում ես եմ: Ուղղակի անցած օրը, երբ որ արդեն տեղեկացա ես, որ դրանց ձերբակալել են, իրենք արդեն ցուցմունք են տվել, որ տունը շփոթել են՝ փոխարեն մեր տան բակը գցեին, գցել են ուրիշ տեղ», - «Ազատությանը» ասաց Մելքոնյանը:


Իշխանական պատգամավորը կարծում է, որ իր դեմ ահաբեկչության ետևում ռուսամետ ուժերն են կանգնած. - «Էդ 20 թվի նոյեմբերի 9-ից սկսեցին պայքար ՔՊ-ի դեմ՝ ընդդիմությունը, շարասյունը 5-րդ, ռուսական ագենտները, որ, ասենք, իշխանափոխություն ըլնի, միանգամից իշխանափոխությունից հետո արդեն կգան էն մարդիկ, որ ռուսամետ են և Ռուսաստանի ենթակայության տակ կմտնեն, ու ամեն ինչը սենց հալած յուղի պես կգնա»:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250