ԱՄՆ-ն գաղտնի բանակցել է Իրանի հետ. ԶԼՄ
ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, որպեսզի Թեհրանին համոզի ազդեցություն գործել հութիների վրա (Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժում) Կարմիր ծովում նավերի վրա նրանց հարձակումների ֆոնին: Այս մասին գրում է «Financial Times» թերթը՝ հղում անելով ամերիկացի և իրանցի պաշտոնյաների, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ - ն այս տարի գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ ՝ նպատակ ունենալով համոզել Թեհրանին օգտվել Եմենի հութիների նկատմամբ իր ազդեցությունից, որպեսզի վերջ դնի Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներին», - գրում է թերթը:
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել հունվարին Օմանում, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շփվել են միջնորդների օգնությամբ. այդ դերը ստանձնել են Օմանի պաշտոնյաները: Բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա»շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։
Հավելենք, որ հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, և իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...