ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ տեղերում մեր ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են. հնարավոր է վերակառուցելու հարց առաջանա. Սանոսյան
Դելիմիտացիան և դեմարկացիան նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու:
«Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա: Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավականին մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ ԱԺ իրարանցումից ու լարված վիճակից
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում կրքերը թեժացան։ Սա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. Մարուքյան
ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, անդրադառնալով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովային են նվիրել 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի ներկայացուցչից նվեր է ստացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին
Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկ...