Տավուշի 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, ՀՀ-ի վարչական տարածքում չեն գտնվում․ Սանոսյան
Դելիմիտաիցան ու դեմրկացիան նրա համար է, որ հստակ ընդգծվի այն սահմանահիծը, որից այս կողմ Հայաստան է, որից այն կողմ Ադրբեջան է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Պետք է երկու կողմի համար ընդունելի իրավական քարտեզ վերցնել, որն էլ այդ գործընթացի համար հիմք կլինի»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ենթակառուցվածքները պետք է վերակառուցվեն, որ դրանք ՀՀ տարածքով անցնեն, Սանոսյանն ասաց. «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի՝ հատում են սահմանը, դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե վերակառուցելու հարց առաջանա: Խոսքը այսօրվա գործող ճանապարհի մասին է»:
Նրա խոսքով՝ Տավուշի 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում:
Ճշտող հարցին, միայն ճանապարհներ պետք է փոխվեն, թե նաեւ Հայաստան մտնող գազատարը երթուղին պետք է փոխվի, նախարարն արձագանքեց. «Աշխատանք պետք է արվի, որից կպարզվի՝ միայն ճանապարհ է, միայն գազատար է, թե նաեւ այլ ենթակառուցվածքների կարող է վերաբերել: Այդ աշխատանքը դեռ չի սկսվել, ժամկետներ դեռ չկան»:
Դիտարկմանը, որ եթե դեռ ոչինչ հստակ չէ, հանձնաժողովները դեռ պետք է աշխատեն, վարչապետն ինչո՞ւ է շտապում ասել, որ այդ 4 գյուղերը ՀՀ տարածքում չեն, Գնել Սանոսյանն ասաց. «Ինչքան էլ աշխատանքները ավարտված չեն, բայց ինչ-որ աշխատանքներ են արվել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երեւում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն այդ 4 գյուղերը ոչ մի բանի դիմա՞ց է տալու, թե՞ պահանջում է, որ 31 հայկական գյուղերի տարածքները վերադարձվեն Հայաստանին, Սանոսյանն արձագանքեց. «Դա ոչ մի բան չի, դա գործընթացի մի մաս է, կարող է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մի մաս հանդիսանալ»:
Նա հերքեց տեղեկությունները, թե հիմա արդեն այդ տարածքներում այլընտրանքային ճանապարհներ են կառուցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում Արցախի պետական համալսարանն է
Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին գրառում է կատարել Հա...