Ստորագրահավաք՝ Կոնսերվատորիայում` ընդդեմ բուհն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելուն
ԵՊԿ ՈՒԽ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ ստորագրահավաք են սկսելու՝ ընդդեմ բուհն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու։ Բացի առկա տեղում ստորագրելու տարբերակից նաև էլեկտրոնային ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի ստորագրահավաքին կարողանան միանալ նաև արտերկրից:
«Քանի որ դեռեւս չեն սկսել քննարկումները, ես լուրջ չեմ ընկալում «ակադեմիական քաղաքի» գաղափարը: Շատ անորոշ է, ոչինչ հստակ չէ, չեմ կարողանում դրան լուրջ վերաբերվել, բայց որպես կանխարգելիչ միջոց միանում եմ ստորագրահավաքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դասախոսներից մեկը։
Կոնսերվատորիայում է նաև Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան լինի քաղաքի կենտրոնում, քանի որ սա մի համալիր է՝ Օպերային թատրոն, Ֆիլհարմոնիա, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Պարարվեստի ուսումնարան և կոնսերվատորիան:
«Մեր դասախոսները պետք է կարողանան այս պահին այստեղ աշխատել, նաեւ կարողանալ նվագախմբերում նվագել, երգչախմբերում երգել եւ այլն: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաները գտնվում են մայրաքաղաքների կենտրոնում։ Եթե երաժիշտները ոտքի կանգնեն, ապա իշխանությունը կլսի մեզ։ Նույնը եղավ ժամանակին Օպերային թատրոնում և նա հաղթահարեց այդ դժվար օրերը: Երեկ դուք բոլորդ տեսաք՝ ինչ էր կատարվում Ղազարոս Սարյանի օպերային ստուդիայում, ինչքան երաժիշտներ էին հավաքված, ինչ աշխարհահռչակ դեմքեր էին այստեղ: Վստահ եմ՝ բոլորը կլսեմ մեր ձայնը»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում Արցախի պետական համալսարանն է
Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին գրառում է կատարել&nb...