Մեզ փորձում են վախեցնել․ Վլադիմիր Պուտին
Ղրիմի կամրջի վրա հնարավոր հարվածների մասին գերմանացի սպաների դատողությունները կոչված են վախեցնելու Ռուսաստանին, բայց դա ոչ այլ ինչ է, քան ֆանտազիա: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «России 1»- ի և «ՌԻԱ Նովոստի» - ի համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Երևակայում են, առաջին հերթին իրենք իրենց ոգևորում են։ Երկրորդ ՝ մեզ փորձում են վախեցնել։ Ինչ վերաբերում է ԳԴՀ-ին, այնտեղ սահմանադրական բնույթի խնդիրներ կան ։ Նրանք ճիշտ են ասում ՝ իսկ եթե այդ Taurus - ները հայտնվեն Ղրիմի կամրջի այն հատվածում, որն, անշուշտ, նույնիսկ ըստ իրենց ռուսական տարածք է։ Դա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության խախտում է», — ասել է նա։
Պուտինի խոսքով ՝ Գերմանիայում ընդդիմությունն իրեն ավելի ագրեսիվ է պահում։
«Տեսնենք, թե մինչև ուր կպայմանավորվեն, մենք ուշադիր հետևում ենք դրան», - նշել է նա:
Հիշեցնենք` «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը։ Այդ խոսակցության ընթացքում նրանք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Սիմոնյանը նշել էր, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։
Զրույցը, որի ընթացքում բունդեսվերի ներկայացուցիչները խոսում են Ղրիմի կամրջին հասցվելիք հարվածների մասին, կայացել է փետրվարի 19-ին։ Թեման քննարկել են ՌՕՈւ հրամանատարության գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավար Գրեգեն, ՌՕՈւ տեսուչ Գերհարտցը (լուսանկար) և օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտեն։
Միևնույն ժամանակ սպաներից մեկը հիշատակել է փետրվարի 21-ին Ուկրաինա ծրագրվող այցի մասին` համակարգելու համար ռուսական օբյեկտներին հասցվող հարվածները։ Բացի այդ, բունդեսվերը հնարավոր է համարել Կիևին «Taurus» տեսակի 100 հրթիռ փոխանցելը, որոնք պատրաստ կլինեն կիրառման համար 8 ամսից։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...