ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շահրամանյանի մայրը 25 մլն դրամով բնակարան է վաճառել Արցախի ներդրումային հիմնադրամին․ ArmLur
«Ժողովուրդը» գրում է․ «ArmLur.am-ին արցախցիներն ուշագրավ տեղեկություններ են ներկայացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ: Ըստ մեր զրուցակիցների՝ վերջինս անգործություն է ցուցաբերում և բացարձակապես չի զբաղվում արցախցիների խնդիրներով, մինչդեռ լավ էլ ակտիվ ու գործունյա էր, երբ հարցը վերաբերում էր իրեն։ Եվ այսպես, վերջիններիս պնդմամբ, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, 2019թ. մարտի 13-ին Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի 1/61 շենքի թիվ 30 բնակարանը նվիրատվության կարգով տրվել էր Հայաստանի Հանրապետությունից Արցախի ազգային անվտանգության ծառայություն տեղափոխված Աշոտ Սերգեյի Առուշանյանին: Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Աշոտ Առուշանյանը այդ տունը իբր վաճառել է Էլեոնորա Շահրամանյանին, վերջինս հանդիսանում է Սամվել Շահրամանյանի մայրը: 44-օրյա պատերազմից հետո, 2021թ․ Ս․Շահրամանյանի մայրը այդ բնակարանը վաճառել է Արցախի ներդրումային հիմնադրամին և դրա դիմաց ստացել 25.000.000 դրամ:
Մեր զրուցակիցների պնդմամբ Արցախում գրեթե բոլորը ճանաչում են ժամանակին բիզնեսով զբաղվող Արամ Խաչատրյանին (Ախթամարի Արամ), ում հարյուրավոր միլիոնների հասնող ունեցվածքը Բակո Սահակյանի կառավարման ժամանակ ամբողջությամբ բռնագրավվել էր պետության կողմից: Երբ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, նրա պաշտոնավարման ժամանակ Արամ Խաչատրյանի կատարողական վարույթի նյութերը անհետացել են, իսկ հետագայում հայտարարեցին, որ դրանք կորել են: Թե ուր են կորել և ում հեղինակությամբ, այդպես էլ մնաց անհայտ ու այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվության չկանչվեց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում Արցախի պետական համալսարանն է
Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին գրառում է կատարել&nb...