Հիմա քննարկումներ պետք է գնան, թե Արծվաշենը ինչի հետ պետք է փոխել․ Մելքոնյան
Փաշինյանն ասաց, որ այդ 4 գյուղերը քարտեզի վրա չկան։ Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու Ադրբեջանի պահանջին ու Փաշինյանի արձագանքին՝ այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Դիտարկմանը՝ այդ դեպքում դրանք պետք է տալ Ադրբեջանին, պատգամավորն ասաց, որ ոչ։
«Այն, ինչ մեր տարածքի մեջ է, մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, մերը չէ։ Վարչապետը բառացի ասաց՝ այն գյուղերը, որոնք թվում է Ադրբեջանը, ՀՀ-ի տարածքի մեջ չեն։ Արծվաշենը, որը մերն է, գտնվում է իրենց տարածքում, հիմա քննարկումներ պետք է գնան, թե Արծվաշենը ինչի հետ պետք է փոխել, նույնն էլ Տիգրանաշենն է, որ էլի անցնում է իրենց նախկին տարածքով»,- ասաց Մելքոնյանը։
Պատասխանելով Գորիս-Կապան մայրուղին հանձնելու վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ այն ռուսներն են հանձնել Ադրբեջանին։
«Այդ տարածում՝ Շուռնուխով բանով, ռուսական զորքը կանգնած էր ադրբեջանական զորքի հետ։ Մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, ոնց որ Լաչինի միջանցքը»,- նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում Արցախի պետական համալսարանն է
Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին գրառում է կատարել Հա...