Գերմանիան պատրաստության է բերում իր բոլոր TAURUS հրթիռները
Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել արդիականացնել և շարք վերադարձնել TAURUS բոլոր հեռահար թևավոր հրթիռները, որոնք գտնվում են երկրի զինված ուժերի (Բունդեսվերի) սպառազինության մեջ: Այս մասին գրում է Die Welt թերթի կայքը՝ հավելելով, որ երեքշաբթի՝ մարտի 12-ին, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը համապատասխան պլանների մասին տեղեկացրել է Բունդեսթագի պրոֆիլային կոմիտեի արտահերթ նիստի գաղտնի մասի ընթացքում։
Պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի զինված ուժերի զինանոցում կա MBDA ընկերության արտադրության մոտ 600 TAURUS, ճշգրիտ թիվը գաղտնի է պահվում: Սակայն ներկա պահին դրանց միայն կեսն է համարվում աշխատունակ 2018 թվականին անցկացված տեխնիկական կատարելագործումից հետո, իսկ մյուսների մոտ լրացել է հավաստագրման ժամկետը։
Անսարք հրթիռները կուղարկվեն հիմնանորոգման այժմ բոլոր հրթիռները պետք է անցնեն ամբողջական ստուգում, իսկ նրանք, որոնց սերտիֆիկացման ժամկետը լրացել է, ուղարկվել են հիմնանորոգման։ Ինչպես ընդգծում Է Die Welt-ը՝ բոլոր TAURUS-ները շահագործման հանձնելու որոշումը նոր հնարավորություններ է բացում Բեռլինի կառավարության առջեւ. այն կկարողանա Ուկրաինային ավելի շատ թեւավոր հրթիռներ փոխանցել՝ չվտանգելով ազգային պաշտպանությունը: Ավելի հավանական է թվում նաև դաշնակիցների հետ այսպես կոչված շրջանաձև փոխանակումը։ Ըստ այդ տարբերակի, որին աջակցել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, Գերմանիան կարող է Taurus հրթիռները փոխանցել Մեծ Բրիտանիային, իսկ վերջինս, իր հերթին, Ուկրաինային կմատակարարի Storm Shadow հեռահար հրթիռների նոր խմբաքանակ:
Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Die Welt-ի խնդրանքով մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ: Բունդեսթագում մարտի 14-ին նոր քվեարկություն կանցկացվի Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռների մատակարարման հարցի շուրջ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես մերժում է Կիևին TAURUS հրթիռներ մատակարարելու գաղափարը՝ հիմնավորելով, որ եթե TAURUS-ը «սխալ կիրառվի», հրթիռը կարող է «թիրախ խոցել Մոսկվայի ինչ-որ տեղ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում Արցախի պետական համալսարանն է
Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին գրառում է կատարել Հա...