ՀՀ գյուղերում պարենային անվտանգությունը բարելավելու համար 3 մլն դոլար դրամաշնորհ կտրվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի» (JFPR) կողմից առաջարկվող այս 3 մլն դոլարի դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ երկու մարզերում՝ Շիրակ և Տավուշ, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
«10 գյուղի կտրամադրվեն կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ՝ նվազեցնելու էներգիայի ծախսերը, կգնվեն փոքր մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ, կստեղծվեն շրջանառու ֆոնդեր, որտեղ արևային ՖՎ կայաններից ստացվող էներգիայի խնայողությունները կներդրվեն գյուղատնտեսական տարբեր ենթածրագրերում»,– նշված է որոշման նախագծի մեջ։
Ծրագրին կարող են մասնակցել հետևյալ չափորոշիչներին համապատասխանող գյուղական տնտեսությունները` մեկ վաստակող ունեցող տնային տնտեսությունը, կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունը, մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխաներ ունեցող և հաշմանդամ անձինք ունեցող տնային տնտեսությունները։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Դիվերսիայի և սպանության փորձ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...