Փրկարարները ձորից դուրս են բերել 50-ամյա տղամարդու՝ մասամբ հոշոտված մարմինը
Այսօր՝ փետրվարի 25-ին Լոռու մարզում ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի ու քանի որ տարածքը դժվարանցանելի է եղել, ոստիկանության Բազումի բաժնից դիմել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները դին մի քանի 100 մետր մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։ Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Վահագն Մ․-ն էր, որը որպես անհետ կորած մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։ Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Իրանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը ողողվել է ջրով, քաղաքացիների տեղաշարժն արգելված է
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը: Արդեն 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներք...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները գրանցվել են...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև ՀՀ-ում
Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...