Ձյուն` Կապանում. ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Կապան քաղաքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Թաթոյան
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիի կենտրոնում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007...
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրո...
Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում այս անգամ Սաղմոսավանքի և Նորավանքի մասին. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. «Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավա...