ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեքսեյ Նավալնիի մորն առաջարկել են որդուն գաղտնի հուղարկավորել, ապա սպառնացել խոշտանգել դիակը
Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլային ցույց են տվել մահացած որդու մարմինը։ Այս մասին նա խոսել է տեսաուղերձում։
Լյուդմիլա Նավալնայան նաև հայտնել է, որ հետաքննությունը պահանջում է քաղաքական գործչին թաղել գաղտնի՝ սպառնալով «ինչ-որ բան անել» նրա մարմնի հետ, եթե նա հրաժարվի։
«Ես հենց նոր դուրս եկա Սալեխարդ քաղաքի Քննչական կոմիտեի շենքից։ Գրեթե մեկ օր այնտեղ մենակ եմ անցկացրել՝ մենակ քննիչների ու քրեագետների հետ։ Փաստաբանին միայն այսօր կեսօրին են թողել։
Երեկ երեկոյան նրանք ինձ թաքուն տարան դիահերձարան, որտեղ ցույց տվեցին Ալեքսեյին։ Քննիչները պնդում են, որ գիտեն մահվան պատճառը... Իրենց մոտ պատրաստ են բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը, որոնք ես տեսել եմ, և ես ստորագրել եմ մահվան բժշկական վկայականը։
Օրենքի համաձայն, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել։ Փոխարենը շանտաժի են ենթարկում ինձ, պայմաններ են դնում՝ որտեղ, երբ և ինչպես պետք է թաղվի Ալեքսեյը։ Դա անօրինական է։
Իմ ներկայությամբ նրանք հրամաններ են ստանում կամ Կրեմլից, կամ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատից։ Ուզում են, որ դա արվի թաքուն, առանց հրաժեշտի։ Ինձ ուզում են տանել գերեզմանոցի ծայրամաս՝ թարմ գերեզմանի մոտ և ասել. «Այստեղ պառկած է քո տղան»։ Ես համաձայն չեմ սրա հետ: Ես ուզում եմ, որ դու նույնպես, ում համար թանկ է Ալեքսեյը, ում համար նրա մահը անձնական ողբերգություն էր, հնարավորություն ունենաս հրաժեշտ տալ նրան։
Ես այս տեսանյութը ձայնագրում եմ, որովհետև սկսեցին սպառնալ ինձ՝ նայելով աչքերիս՝ ասում են, որ եթե չհամաձայնեմ գաղտնի թաղմանը, ինչ-որ բան կանեն որդուս դիակի հետ։ Քննիչ Վորոպաևը բացեիբաց ասաց ինձ. «Ժամանակը ձեր կողմից չէ, դիակը քայքայվում է»: Ես հատուկ պայմաններ չեմ ուզում, ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ արվի օրենքով։ Պահանջում եմ, որ տղայիս դին անհապաղ վերադարձնեն ինձ»,– ասել է Լյուդմիլա Նավալնայան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քանդել են Արցախի ԱԺ շենքը
Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկված Արցախի ԱԺ շենքը: Ինչպես գրում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը Հայաստանի տարածքում են. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում` ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրեմլը ցուցադրել է Պուտինի՝ Տու-160Մ ռմբակոծիչով թռիչքի կադրերը
Կրեմլը տեսանյութ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թռիչքի կադրերը Tu-160M ռազմավարական ռմբակոծիչի խցիկից։ Ռազմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի երթուղային ցանցը 30 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետարան
30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Նշվում է, որ 44 հասցեն...