Չարլզ III-ն առաջին անգամ խոսել է քաղցկեղի մասին հայտարարելուց հետո
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը առաջին անգամ ելույթ է ունեցել քաղցկեղի ախտորոշման մասին լուրերից հետո: Նրա ուղերձը հրապարակվել է Բուքինգհեմյան պալատի կայքում։
«Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել վերջին օրերին ստացած բազմաթիվ աջակցության ուղերձների և բարեմաղթանքների համար։ Այդ բարի մտքերը ամենամեծ մխիթարությունն ու քաջալերանքն են, ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր տառապել են քաղցկեղով։
Նաև հուզիչ է լսել, թե ինչպես է իմ սեփական ախտորոշմամբ կիսվելը նպաստել հանրային ըմբռնմանը և լույս սփռել բոլոր այն կազմակերպությունների աշխատանքի վրա, որոնք աջակցում են քաղցկեղով հիվանդներին և նրանց ընտանիքներին Մեծ Բրիտանիայում և ավելի լայն աշխարհում:
Նրանց մեծ խնամքի և նվիրվածության հանդեպ իմ ողջ կյանքի հիացմունքն էլ ավելի է մեծանում իմ անձնական փորձի շնորհիվ»,- ասված է ուղերձում: