Ի՞նչ է սպասվում արքայազններ Ուիլյամին և Հարրիին Չարլզ III-ի հիվանդությունից հետո
Երբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարեց, որ քաղցկեղ ունի, նրա կրտսեր որդին՝ Հարրին թռավ Լոնդոն՝ հոր հետ ընդունելություն խնդրելու: Մինչդեռ գահաժառանգ արքայազն Ուիլյամը և թագավորական ընտանիքի մյուս անդամները ստանձնեցին Չարլզ III-ի որոշ պարտականություններ։ Թե ինչու թագավորը որոշեց հրապարակայնորեն հայտարարել իր հիվանդության մասին, և թե ինչ է կատարվում այժմ Բուքինգհեմյան պալատում, RTVI-ին պատմել է միջազգային լրագրող, ժամանակակից միապետությունների մասնագետ և «Թագավորները կարող են անել ամեն ինչ» թելեգրամյան ալիքի հեղինակ Արիադնա Ռոկոսովսկայան։
Որքա՞ն հաճախ են թագավորական ընտանիքի անդամները հրապարակայնորեն հայտարարում իրենց հիվանդության մասին:
«Այս երևույթը ոչ միայն հազվադեպ է, այլ իրականում առաջինն է։ Երբ Եղիսաբեթ II թագուհին արդեն մահացել էր, Բուքինգհեմյան պալատը միայն մամուլի հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ նա շատ վատ է։ Չարլզ III-ը բացատրել է, որ ինքը այդ հայտարարությունն արել է՝ դադարեցնելու շահարկումները և աջակցելու նույն հիվանդության դեմ պայքարողներին: Նա ի սկզբանե հայտարարեց, որ իր գահակալությունն ավելի բաց է լինելու, քան Եղիսաբեթ II-ինը, և մասամբ կատարում է իր խոստումը»։
Ինչո՞ւ արքայազն Հարրին վերադարձավ Մեծ Բրիտանիա:
«Հարրին երկար ժամանակ փորձում էր հոր հետ հանդիպման հասնել։ Գաղտնիք չէ, որ նրանք շատ վատ հարաբերություններ են ունեցել այն պահից, երբ նա թողարկեց իր «Spare» գիրքը։ Այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց մարդիկ, ովքեր հետաքրքրված են բրիտանական թագավորական ընտանիքի կյանքով, գիտեն, որ Չարլզ III-ը, իբր, փոխանցել է Հարրիին, որ եթե ցանկանում է հանդիպել, ապա պետք է դիմի ընդունելության համար»:
Ո՞վ է փոխարինում Չարլզ III-ին:
«Այս դեպքում կան, այսպես կոչված, պետական խորհրդականներ։ Նրանցից մի քանիսը թագավորական ընտանիքի ավագ աշխատող անդամներ են, որոնց Չարլզ III-ը կարող է պատվիրակել իր լիազորությունները: Այսօր նրանք են թագուհի Կամիլան, արքայազն Ուիլյամը, Չարլզ III-ի քույրը՝ թագավորական արքայադուստր Աննան և նրա կրտսեր եղբայրը՝ արքայազն Էդվարդը։ Պաշտոնապես այս ցուցակում են նաև արքայազն Հարին և արքայազն Էնդրյուն, բայց փաստացի նրանց թույլ չի տրվում»:
Արդյո՞ք պալատը պատրաստվում է թագավորի հնարավոր մահվանը.
«Կարծում եմ, որ ոչ թե պալատում, այլ խորհրդարանում և կառավարությունում կա ինչ-որ գործողությունների ծրագիր Չարլզ III թագավորի մահվան դեպքում։ Երբ թագուհի Եղիսաբեթ II-ն արդեն վատ վիճակում էր, բրիտանական լրատվամիջոցներում արտահոսքեր եղան, որ մշակվում է անցումային ծրագիր՝ իշխանությունը Չարլզին փոխանցելու և թագադրելու համար: Նման բաներ Բրիտանիայում միշտ էլ նախատեսված են»։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է հայտնի «Կլոն» հեռուստասերիալի աստղերից մեկը
79 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին, որը առավել հայտնի է բրազիլական հայտնի «Կլոն» հեռուս...
Դատարանը դերասան Ալեն Դելոնին անմեղսունակ է ճանաչել
Ֆրանսիացի 88-ամյա դերասան Ալեն Դելոնը, ով 2019 թվականին ունեցած կրկնակի ինսուլտից հետո տառապում էր նյարդային խանգարումնե...
Youtube–ն արգելափակել է ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» ալիքը
Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» հեղինակային շոուի ալիքն անհետացել է YouTube վիդեոհոսթինգից։ Այս մասին...
Առնոլդ Շվարցենեգերը ազատ է արձակվել. նա ստիպված կլինի 35 հազար եվրո վճարել
Մյունխենի օդանավակայանում ձերբակալված Առնոլդ Շվարցենեգերն ազատ է արձակվել։ Մաքսային կանոնները խախտելու համար դերասա...