Գերմանիայի օրերը, որպես արդյունաբերական գերտերություն, հավանաբար, մոտենում են ավարտին. Bloomberg
Գերմանիան վերջին օրերն ապրում է որպես արդյունաբերական գերտերություն։ Նման իրավիճակի Է հանգեցրել ԱՄՆ-ի մրցակցությունը, Գերմանիայի ապրանքների նկատմամբ Չինաստանի հետաքրքրության նվազումը եւ էներգետիկ ճգնաժամը ռուսական գազի մատակարարման դադարեցման ֆոնին, գրում Է Bloomberg գործակալությունը, տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցի տվյալներով ՝ անկման եւս մեկ պատճառ կարելի է համարել «քաղաքական կաթվածը, որը համակել է Բեռլինը»։ Նշվում է, որ «Գերմանիայի օրերը, որպես արդյունաբերական գերտերություն, հավանաբար, մոտենում են ավարտին»։ Գործակալությունը նշում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում 2017 թվականից նվազման միտում ունի, եւ այդ անկումն արագանում է մրցունակության նվազման հետ մեկտեղ:
«Անկեղծ ասած, առանձնապես հույս չկա. ես իսկապես վստահ չեմ, որ մենք կարող ենք դադարեցնել այս միտումը»,-Bloomberg-ը մեջբերում է Gea Group AG-ի (արտադրական սարքավորումներ մատակարարող ընկերություն է) գլխավոր տնօրեն Ստեֆան Քլեբերտի խոսքերը:
Գործակալության հրապարակման մեջ ընդգծվում է, որ Գերմանիայի արդյունաբերական մեքենայի հիմքերը դոմինոյի պես փլուզվել են՝ "կլիմայական ներդրումների համար իր անդրատլանտյան դաշնակիցների հետ մրցակցելու ԱՄՆ ձգտումների եւ գերմանական ապրանքների նկատմամբ Չինաստանի հետաքրքրության նվազման պատճառով: Bloomberg-ը նաև վստահություն է հայտնում, որ ծանր արդյունաբերության որոշ արտադրողների համար վերջին հարվածը ռուսական էժան բնական գազի ավելի վաղ հասանելի հսկայական ծավալների բացակայությունն է: